«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներն այցելել են խորհրդարան

«Հայաստանում պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնք կխթանեն հայրենադարձությունը»,- ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ սեպտեմբերի 26-ին կայացած  հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին՝ Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է Սփյուռքի հետ կապը եւ ընդգծել, որ անհրաժեշտ է զարգացնել Սփյուռքի հետ համագործակցելու ուղիները: Պատգամավորը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են նախատեսվող սահմանադրական փոփոխություններին, Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերին, արտերկրում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների ուսմանը վերաբերող ծրագրերին, վիզաների ազատականացմանը: «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ նույն օրը հանդիպել է նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հան

րային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը: Նա երիտասարդներին ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, իրականացվող աշխատանքները: Ռուստամ Բաքոյանը կարեւորել է հանձնաժողովի մարզային այցերը եւ նշել, որ դրանք եղած խնդիրները տեղում բարձրաձայնելու ու Կառավարության գործընկերների հետ դրանց լուծումները գտնելու հնարավորություն են ընձեռում: Հանձնաժողովի փոխնախագահը հույս է հայտնել, որ արտերկրում բնակվող երիտասարդները կվերադառնան Հայաստան եւ իրենց կարողությունները կներդնեն երկրի զարգացման գործում: Հանդիպմանը մասնակցել է 27 երիտասարդ 14 երկրից:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն

Ավտոաշխարհ