Արման Ծառուկյանը նշել է, թե ում հետ է ցանկանում ռևանշ-մենամարտ անցկացնել .armsport.am
UFC-ի թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) վարկանիշային առաջին համար Արման Ծառուկյանը, ցանկություն է հայտնել ռևանշ անցկացնել դիվիզիոնի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ: «Այս մենամարտն իմաստ ունի։ Ինչպե՞ս նա կարող է լինել հավակնորդ, եթե ես հաղթել եմ նրան։ Եթե UFC-ն կրկին ցանկանա կազմակերպել այս մենամարտը, ես համաձայն եմ։
Ես պատրաստ եմ։ Օլիվեյրայի թիմն ասում էր, որ նրանք կհաղթեին հինգ ռաունդում։ Լավ, եկեք ռևանշ կազմակերպենք»,- ասել է Ծառուկյանը JAXXON փոդքաստում։ Ծառուկյանը վերջին մենամարտն անցկացրել է բրազիլացի մարզիկ Չարլզ Օլիվեյրայի դեմ 2024 թվականի ապրիլին՝ UFC 300 մրցաշարում։
Այդ մենամարտն ավարտվել է Արմանի հաղթանակով՝ մրցավարների որոշման արդյունքում։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։