Ֆիզմաթ դպրոցի թիմն Աստղագիտության միջազգային օլիմպիադայում արժանացել է 3 ոսկե և 2 արծաթե մեդալների
Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 5 աշակերտներ մասնակցել են ՌԴ Սոչի քաղաքում անցկացված Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադային՝ արժանանալով 3 ոսկե և 2 արծաթե մեդալների: Թիմային հաշվարկով Հայաստանի թիմը զիջել է միայն ՌԴ-ի թիմին: Հայաստանը ներկայացրել են՝ Գոռ Հասրաթյան - 2025 թ. շրջանավարտ, ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող, ոսկե մեդալ, Նա
տալի Մարգարյան - 12-րդ դասարանի աշակերտ, ոսկե մեդալ, Ռուզաննա Շիրոյան - 12-րդ դասարանի աշակերտ, ոսկե մեդալ, Բագրատ Բագրատյան - 12-րդ դասարանի աշակերտ, արծաթե մեդալ, Անահիտ Գալստյան - 12-րդ դասարանի աշակերտ, արծաթե մեդալ: Թիմի ղեկավարն էր դպրոցի աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Արտավազդ Հարությունյանը: Թիմի մասնակցության բոլոր ծախսերը հոգացել է «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը: