Պաշտոնական․ Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվել է Փյունիկ .armsport.am
Ֆրանսիացի պաշտպան Ժոել Բոպեսուն կարիերան կշարունակի «Փյունիկում», այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։ 30-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է Լիտվայի գործող չեմպիոն «Ժալգիրիսը», որտեղ նա հանդես է եկել 2021 թվականից: 2024 թվականի մրցաշրջանում ֆուտբոլիստը տպավորիչ վիճակագրություն է գրանցել. նա Լիտվայի առաջությունում դարձել էր 7 գոլի հեղինակ։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում նա դարձել է երեք գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 750 հազար եվրո և նա Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստն էր։ Բոպեսուն 3 անգամ դարձել է Լիտվայի, 1 անգամ՝ Լատվիայի չեմպիոն։ Հետաքրքիր է, որ Ժոելը «Ժալգիրիսի» կազմում Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում մասնակցել է «Փյունիկի» դեմ երկու հանդիպումներին։
Պաշտպանը կարիերայի սկզբում հանդես է եկել ֆրանսիական «Արլեսի» երկրորդ թիմում, այնուհետև՝ «Շատորուում», «Կալեում» և «Էպինալում»։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։