Փյունիկի և Մելիքյանի համակգործակցությունը շարունակվում է․ հայտնի են մանրամասները .armsport.am
«Փյունիկը» երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը: Եղիշե Մելիքյանի հետ միասին երկարաձգվել են ամբողջ մարզչական շտաբի հետ գործող պայմանագրերը»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ Մելիքյանը գլխավորում է երևանյան թիմը 2021 թվականի հունվարից: Մանրամասները սկզնաղբույր կայքում։