Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր. 230 համայնքում կանցկացվեն միջոցառումներ

Հոկտեմբերի 17-ը հռչակվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր՝ համաձայն 2023 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ընդունված որոշման: Նախաձեռնության շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանում նշվում է այդ խորհրդանշական օրը՝ արժևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության դերը հասարակության հոգևոր, մշակութային և ստեղծագործական ոլորտներում։ Տոնական միջոցառումները տարեցտարի ընդլայնվում են՝ ընդգրկելով ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում գործող պետական և հասարակական կառույցների, ստեղծագործական խմբերի ու անհատ կրողների։ Այսկերպ առավել ընդգծվում է ժառանգության պահպանության, փոխանցման և հանրահռչակման կարևորությունը, ինչպես նաև բարձրացվում է հանրա

յին իրազեկվածությունը մշակութային ժառանգության պահպանության, տարածման և փոխանցման հարցերում։ Այս տարի նախաձեռնությանը միացել է ՀՀ 10 մարզի 230 համայնքի շուրջ 360 կազմակերպություն՝ պետական կրթական ու մշակութային հաստատություններ, հասարակական կազմակերպություններ և անհատներ։ Օրվա խորհրդին համահունչ՝ համայնքներում կանցկացվեն բազմազան մշակութային միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, ներկայացումներ, վարպետության դասեր, պարային և երաժշտական միջոցառումներ, որոնց նպատակն է արժևորել ՀՀ պետական և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները։ ՀՀ համայնքներում իրականացվող միջոցառումների մասին կարելի է տեղեկանալ կից ցանկերի միջոցով։



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ

Զբոսաշրջություն