🎥 Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք
Համայնային ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ջուղայի փողոցի բնակիչ 56-ամյա մի տղամարդ ապօրինի պահում է զենք-զինամթերք:Ստուգման նպատակով ոստիկաններն այցելեցին տղամարդուն: Բացատրական աշխատանքից հետո տանտերն ինքնակամ ներկայացրեց տարբեր տրամաչափերի 152 փամփուշտ, կաշվե փամփշտակալներ, որսորդական հրացան և այլ զինամթերք:Հանգամանքները պարզվում են:Կրկ
ին հորդորում ենք` քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել իրավապահներին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օր
ինական ուժի մեջ մտած դատավճռով: