Ազդարարման համակարգերի սարքավորումները կհաշվառվեն անհատույց հիմքով․ նոր նախագիծ .Iravaban.net
Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշման մեջ, որով սահմանվում է արտակարգ իրավիճակների, ռազմական դրության և այլ արտակարգ պայմանների դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու բնակչության ազդարարման և իրազեկման կարգը։ Ըստ փոփոխության՝ որոշման հավելվածի 22-րդ կետում «օրենքով սահմանված կարգով» ձևակերպումից հետո ավելացվում է «անհատույց» բառը։ Այսինքն՝ նախատեսվում է հստակեցնել, որ ազդարարման համակարգի սարքավորումները, որպես գույքային արժեք պետք է հաշվառվեն այն մարմնի կամ կազմակերպության հաշվեկշռում, որի տարածքում դրանք տեղադրված են, անհատույց կարգով։ Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կողմից։ Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է գործող որոշման՝ հավելվածի 22-րդ կետի անորոշ ձևակերպմամբ։ Գործող դրույթով սահմանված է, որ ազդարարման համակարգի սարքավորումները, որպես գույքային արժեք, հաշվառվում են այն մարմնի կամ
կազմակերպության հաշվեկշռում, որի տարածքում տեղադրված են։ Սակայն որոշմամբ հստակեցված չէ, թե հաշվառումը կատարվում է հատուցելի, թե անհատույց կարգով, ինչի պատճառով առաջանում են իրավական և հաշվապահական անհստակություններ։ Նշված սարքավորումները ձեռք են բերվել և տեղադրվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կողմից՝ սեփական միջոցներով և հաշվառված են ընկերության հաշվեկշռում։ Լրացման արդյունքում պարզ կդառնա, որ սարքավորումների փոխանցումն իրականացվում է անհատույց հիմքով, ինչով կվերացվի գործող կարգավորման անորոշությունը և կկանխվեն հնարավոր վեճերը գույքային հաշվառման գործընթացում։ Ֆինանսական ազդեցությունը Ակնկալվող արդյունքը․ Նախագծի ընդունման արդյունքում՝ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Նախագիծը չունի ուղղակի կապ ռազմավարական փաստաթղթերի հետ։ Նախագծի ամբողջական կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net-ը։