19-ամյա երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել․ Մուշի համայնքային ոստիկանների բացահայտումը
Հոկտեմբերի 16-ին Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ուժեղացված ծառայություն կատարելիս Ղարսի խճուղում հայտնաբերել, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել ու «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել Գյումրու բնակիչ 19-ամյա մի երիտասարդի։Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի նմանվող զենք, փամփուշտներ ու ծալովի դանակ։Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համար
վում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: