Լոռու մարզի քրեական ոստիկաններն ու պարեկները հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները, համագործակցելով մարզի պարեկային գումարտակի ծառայողների հետ, հոկտեմբերի 20-ին Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել վանաձորցի 33-ամյա մի երիտասարդի:Նա հուլիսի 19-ից հետախուզվում էր ավազակության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։33-ամյա երիտասարդը տե

ղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։



ԼՐԱՀՈՍ