🎥 ՉԼ․ Մխիթարյանը և ընկերները փլեյ-օֆֆում են, Ռեալն ու Մանչեսթեր Սիթին հաղթեցին, Լիվերպուլն անակնկալ պարտություն կրեց, այլ արդյունքներ .armsport.am

Այսօր՝ հունվարի 29-ին ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլը։ «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց «Մոնակոյին»։ «Ներաձուրիները» 3:0 հաշվով հաղթեցին մրցակցին։ Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հեթ-տրիկ ձևակերպեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» կամային հաղթանակ տարավ բելգիական «Բրյուգեի» նկատմամբ՝ 3:1: Ռաֆայել Օնյեդիկայի խփած գոլին պատասխանեցին Մատեո Կովաչիչը և Սավիոն, մեկ անգամ էլ գնդակը սեփական դարպասն ուղարկեց Խոել Օրդոնյեսը։

Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Բրեստին»։ Դուբլ ձևակերպեց Ռոդրիգոն, մեկ անգամ աչքի ընկավ Ջուդ Բելինգհեմը։ Մրցաշարի առաջատարն անակնկալ պարտություն կրեց։ ՊՍՎ-ն տանը 3:2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։ Զուգահեռաբար ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․ «Բորուսիա» Դ․ — «Շախտյոր»՝ 3:1 «Բայեր» — «Սպարտա Պրահա»՝ 2:0 «Յուվենտուս» — «Բենֆիկա»՝ 0:

2 «Սպորտինգ» — «Բոլոնիա»՝ 1: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ