Հայտնի է՝ որքան են վաստակել ակումբները ՉԼ-ի լիգայի փուլում .armsport.am

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի ընդհանուր՝ լիգայի փուլում ակումբների վաստակած գումարները։ Ինչպես գրում է Marca-ն, ՈւԵՖԱ-ն զգալիորեն բարձրացրել է նոր մրցաշարային ձևաչափով ակումբների համար նախատեսված մրցանակային գումարները։ Վճարումները նախորդ մրցաշրջանի համեմատ ավելացել են մոտավորապես 400 միլիոն եվրոյով։

Բոլոր մասնակից ակումբների ֆիքսված եկամուտը կազմել է 18,62 միլիոն եվրո՝ նախկինում 15,64 միլիոն եվրոյի դիմաց: Ակումբներին վճարվել է նաև 2,1 միլիոն եվրո հաղթանակի համար և 700 հազար եվրո՝ ոչ-ոքիի համար: Բացի այդ, կա 183,15 միլիոն եվրո, որը ՈւԵՖԱ-ն կարող է բաժանել՝ կախված մրցաշարային աղյուսակում ակումբի վերջնական դիրքից:

Այսպիսով, 1-ին տեղի համար «Լիվերպուլը» ստացել է 9,9 միլիոն եվրո, իսկ «Յանգ Բոյսը»՝ 275 հազար եվրո՝ զբաղեցնելով վերջին տեղը։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ